Գրիգոր-Սևակ Մխիթարյանը ամերիկյան մայրցամաքի առաջնությունում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը![]() 22 հոկտեմբերի 2012 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Արգենտինական Մար դել Պլատա քաղաքում ավարտվել է ամերիկյան մայրցամաքի առաջնությունը: Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը, ով ներկայացնում է Բրազիլիան և մինչև վերջին տուրը գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը: Վերջին տուրում Մխիթարյանը սև խաղաքարերով զիջել է Դիեգո Ֆլորեսային և 8 միավորով իր ելույթն ավարտել է 8-րդ հորիզոնականում: Չեմպիոն է դարձել Պերուն ներկայացնող Խուլիո Գրանդան` 8.5 միավորով: Առաջնության մասնակցել են 150 շախմատիստներ, այդ թվում` 18 գրոսմայստերներ: Partner news Ֆուտբոլիստը խոստովանել է, որ դա ողջ թիմի ու նրա գործընկերների նվաճումն է նաև Մխիթարյան. Այժմ ես «Շախտյորի» խաղացող եմ և իմ բոլոր մտքերը կապված են այդ ակումբի հետ Նա հաղթել է իր բոլոր մրցակիցներին և հասել մինչև եզրափակիչ Մայիսի 21-ին հայ ֆուտբոլիստները 1-ին հանդիպումն են անցկացնելու Partner news |