Աշխարհի թիվ մեկ նվագախումբը ելույթ կունենա Երևանում![]() 22 հոկտեմբերի 2012 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կեզրափակվի «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը: Ելույթ կունենա Թագավորական Կոնցերտգեբաու նվագախումբը, որն ըստ Դոյչե Գրամոֆոն ընկերության, համարվում է աշխարհի թիվ մեկ նվագախումբը: Փառատոնի հիմնադիր Ստեփան Ռոստոմյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ նվագախմբի ելույթն իրենց համար մշակութային շոկ է: Նա խոստացավ, որ համերգում հատուկ հնչողություն կլինի, և 120 սոլիստ կլինեն մեկ բեմում: Հանրահայտ դիրիժոր Լորին Մաազելի ղեկավարած նվագախումբը կկատարի Փիթեր Անրոյի, Սերգեյ Պրոկոֆևի և Պյոտր Չայկովսկու ստեղծագործությունները: Փառատոնի մենեջեր Սոնա Հովհաննսյանը հավելեց, որ հանդուգն քայլ էր նրանց հրավիրել, և 2008-9 թթ-ին սկսվեցին նվագախմբի հետ բանակցությունները: Նրանք այնքան համերգներ ունեն, որ մինչև 2015 թ-ը դժվար էր նրանց հրավիրել: Փառատոնի հեղինակությունը օգնեց, որ նրանք մեկ օր գտնեն Երևանում ելույթ ունենալու համար: Այժմ փառատոնն աշխատում է համապատասխան տեխնիկայի ապահովման ուղղությամբ: Նրանք գալու են երկու ինքնաթիռներով, մեկ ինքնաթիռով կգան երաժիշտները, ևս մեկ բեռնատար ինքնաթիռով կտեղափոխվեն 1 մլն եվրո արժողությամբ գործիքները: Թագավորական Կոնցերտգեբաու նվագախմբի հետ ելույթ է ունեցել հայ աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը: Մյուս տարի փառատոնը կհյուրընկալի Վիեննայի նվագախմբին: Partner news Հանրահայտ շանսոնյեն կմասնակցի իր անվան աստղի բացմանը Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ 10-րդ «Ոսկե ծիրանը» երևանյան միջազգային կինոփառատոնը կանցկացնվի հուլիսի 7-14-ը Հունիսի վերջին հայտնի կդառնա՝ արդյոք այն կներկայացվի Վենետիկի կինոփառատոնում, թե՝ ոչ Ազնավուրը կատարել է իր լավագույն հիթերը՝ La Bohême, Que C'est Triste Venise, La Mamma и She Partner news |