Լոնդոնի Օլիմպիադայի անցկացման ծախսերը կազմել են 400 մլն ֆունտ![]() 23 հոկտեմբերի 2012 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական կառավարությունը հայտարարել է, որ Լոնդոնի Օլիմպիադայի անցկացման ծախսերը կազմել են 400 մլն ֆունտ, ինչն ավելի քիչ է, քան սպասվում էր: Խաղերի հետ կապված բոլոր նախագծերի վրա ծախսված վերջնական գումարը կազմել է 8 մլրդ 921 մլն ֆունտ, այն դեպքում, երբ բյուջեով նախատեսվել է 9 մլրդ 298 մլն ֆունտ: Խնայողության հաջողվել է հասնել անվտանգության, տրանսպորտի և Օլիմպիադայի ու Պարալիմպիադայի նախատեսվածից քիչ ծախսերի հաշվին: Արդյունքում չնախատեսված ծախսերի չօգտագործված գումարների հետ միասին երկրի կառավարությունը տնտեսել է 480 մլն ֆունտ: Այդ փողերը կծածկեն օլիմպիական զբոսայգու վերակառուցման հետ կապված ռիսկերը, հաղորդում է sport-express.ru-ն: Partner news Նա կղեկավարի ֆեդերացիան ևս չորս տարի Գրիգոր Իվանյանը հասել է կիսաեզրափակիչ, սակայն զիջել է Ռոման Գորշենինին Գավաթը կխաղարկվի օգոստոսի 10-ից սեպտեմբերի 4-ը նորվեգական Տրոմսյո քաղաքում Արոնյանը 3-րդ տեղում է, իսկ Թոփալովը՝ 7-րդ Partner news |