Մեհդի Բուդլա. Ես գիտեմ, թե ինչպես կարելի է հաղթել Արթուր Աբրահամին![]() 23 հոկտեմբերի 2012 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին Նյուրնբերգում տեղի է ունեցել WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում Արթուր Աբրահամի ու Ֆրանսիայից Մեհդի Բուադլիի մամլո ասուլիսը: Բռնցքամարտիկները դեկտեմբերի 15-ին կմենամարտեն Գերմանիայում: Հայ բռնցքամարտիկը հուսով է, որ կկարողանա հաջողությամբ պաշտպանել WBO չեմպիոնական տիտղոսը: «Շատ լավ է աշխարհի չեմպիոն լինել: Ինձ համար շատ կարևոր է կրկին չեմպիոն դառնալ: Սակայն, որպես մարդ, ես չեմ փոխվել: Այժմ պետք է շատ ավելի եռանդով աշխատեմ, քան նախկինում»,-ասել է բռնցքամարտիկը: Ֆրանսիացի բռնցքամարտիկը նույնպես վստահ է և մարտական է տրամադրված: «Ես ամեն ինչ կանեմ, նվաճելու համար գոտին: Ես արդեն տեսել եմ Արթուրի մի քանի մենամարտ և նրա վերջին մենամարտը Շտիգլիցի հետ նույնպես: Ես գիտեմ, թե ինչպես կարող եմ հաղթել նրան: Partner news Վերջին ժամանակներս կիսապաշտպանը հազվադեպ է հանդես գալիս «Կուբանի» հիմնական կազմում Ըստ մարզչի, հայ ֆուտբոլիստի տրանսֆերը կազմում է 30 մլն եվրո Ֆուտբոլիստը խոստովանել է, որ եզրափակչում որոշ ֆուտբոլիստներ հոգնած էին Բռնցքամարտիկները կանցկացնեն 10-ռաունդանոց մենամարտ Partner news |