Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են բռնաբարողին՝ «հայտնի ադրբեջանցի գործարարին»![]() 23 հոկտեմբերի 2012 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են հայտնի ադրբեջանցի գործարար, «Քիշ-Միշ» ռեստորանների ցանցի տնօրեն Աֆգան Ռասուլովին: Ինչպես հայտնում է քաղաքի ՆԳՆ պաշտոնական կայքը, միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի լույս 23-ի գիշերը: 00:04-ին ոստիկանության բաժանմունք է ահազանգել 31-ամյա տեղաբնակ մի կին, որը հայտնել է, որ գրեթե անծանոթ տղամարդն ուժով ներս է տարել նրան Տավրիկյան փողոցի 43 տունը գտնվող բնակարանն ու բռնաբարել է նրան և դուրս չի թողնում բնակարանից: Փակ դուռը ստիպված եղան բացել ԱԻՆ մասնագետները: Անհայտ տղամարդը մի քանի անգամ կրակել է ոստիկանության ուղղությամբ, 29-ամյա ոստիկանը վիրավորվել է որովայնի շրջանում: Ոստիկանը պատասխան կրակ է բացել և սպանել է հարձակվողին: Պարզվել է, որ սպանվածը 34-ամյա Ռասուլովն է: Բնակարանում հայտնաբերվել է նաև սպանվածի 32-ամյա եղբայրը, որին բաժանմունք են տեղափոխել ցուցմունքներ տալու համար: Տուժած կինն ազատ է արձակվել: Partner news Սիրիական ընդդիմությունն, իր հերթին, դեռ վերջնական որոշում չի կայացրել Ժնևի բանակցություններին մասնակցելու մասին Մինչ այդ Նուլանդը զբաղեցնում էր Պետքարտուղարության մամլո ծառայության ղեկավարի պաշտոնը «Իմ գործընկերների 90 տոկոսը նշում է, որ իրենց անհրաժեշտ է, որ Ռուսաստանը պարտավորվի հեռանալ Կովկասից»,-ասել է Անտոնովը Նա նշել է Ստամբուլի եզակի կարգավիճակը, որպես «մշակույթների ու կրոնների խաղաղ գոյակցության» քաղաքի Partner news |