ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴՐՍԵՎՈՐՎԵԼ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ20 ապրիլի 2005 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Հայերի հանդեպ ցեղասպանությունը իրագործվել է ոչ միայն 1915 թվականին, այլ 1906-1923 թթ. ընթացքում եւ դրսեւորվել է ոչ միայն զանգվածային սպանությունների միջոցով: Այդ մասին այսօր Երեւանում Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջազգային խորհրդաժողովի ընթացքում հայտարարել է Յադ Վաշեմի Հոլոքոսթի զոհերի եւ Հերոսների հիշատակի հանձնաժողովի գիտական խորհրդական Եհուդա Բաուերը: Նրա խոսքերով, Հայոց ցեղասպանությունը եւ Հոլոքոսթը տարբերվում են նրանով, որ դրանց իրագործամն ժամանակ աշխարհի տերությունները չեն կարողացել կամ չեն ցանկացել կանխել դրանք: Մասնավորապես, Ե.Բաուերը գտնում է, որ աշխարհը կարող էր կանխել Հոլոքոսթը, իսկ Հայերի ցեղասպանությունը չի ցանկացել կանխել, քանի որ Թուրքիան այդ ժամանակ Ավստրո-հունգարական դաշինքի դաշնակիցն էր: Վերջին տարիների ցեղասպանությունները, մասնավորապես Ռուանդայում եւ Դարֆուրում, չեն կանխվել, բայց կարող էին կանխվել, գտնում է իսրայելցի գիտնականը: Նրա կարծիքով, նոր ցեղասպանությունների կանխարգելման համար անհրաժեշտ է խուսափել ակադեմիական քննարկումներից, քանի որ գիտնականները կարող են միայն այդ ոճրագործության սահմանումը տալ: Մինչդեռ, գտնում է նա, միջազգային հանրությունը պետք է ակտիվացնի ջանքերը ցեղասպանությունների կանխարգելման կամ ռիսկի նվազեցման իրավական մեխանիզմների ձեւավորման ուղղությամբ, քանի որ լիովին բացառել դրանց կրկնության հնարավարությունը չի կարելի: Այդ ուղղությամբ առաջին իրական քայլը միջազգային դատարանի ստեղծումն էր Հռոմում, որը այնուհետեւ տեղափոխվեց Հաագա: Հաջորդ քայլը պետք է դառնա իրավական մեխանիզմների ձեւավորումը, որոնցից պետք է օգտվեն միջազգային կառույցները: Անդրադառնալով Թուրքիայի ժխտողական դիրքորոշմանը` Բաուերը նշել է, որ այդքան էլ կարեւոր չէ, որ Թուրքիան պաշտոնապես ճանաչի այդ հանցագործությունը: Առավել կարեւոր է, որ թուրքական հասարակության մեջ քիչ չեն այն մարդիկ, որոնք որակում են տեղի ունեցածը որպես ցեղասպանություն եւ դատապարտում են Թուրքիայի ներկա իշխանություններին, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել |