Տարոն Մարգարյան. Ֆրանսիայի քաղաքների հետ Երևանի համագործակցությունը շատ բազմազան և կարևոր է![]() 24 հոկտեմբերի 2012 - 20:17 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ֆրանսիական գործընկեր քաղաքների, Ֆրանսիայի միավորված քաղաքների կազմակերպության «Հայաստան» աշխատանքային խմբի պատվիրակության անդամների հետ: Ողջունելով հյուրերին և կարևորելով 2010 թվականին Երևանում կայացած Ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական առաջին համաժողովը` քաղաքապետն ընդգծել է, որ այն նոր որակ է հաղորդել երկու երկրների քաղաքների միջև կապերի սերտացմանը և նպաստել է երկկողմ համագործակցության զարգացմանը: «Ֆրանսիայի քաղաքների հետ Երևանի համագործակցությունը որակապես և քանակապես շատ բազմազան է ու կարևոր է, որպեսզի մենք աշխատենք առավել արդյունավետ և շահավետ դարձնենք քաղաքների հետ համագործակցությունը: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում Երևանի քաղաքապետարանն այսօր արդեն իսկ ակտիվորեն համագործակցում է ֆրանսիական շատ քաղաքների հետ»,- նշել է Տարոն Մարգարյանը: Կարևորելով 2013 թվականին Վալանս քաղաքում անցկացվելիք հայ–ֆրանսիական ապակենտրոնացված երկրորդ համաժողովը` քաղաքապետը առանձնացրել է համաժողովի շրջանակում համայնքների տնտեսական զարգացման ծրագրերի շեշտադրումը: Ներկաների անունից շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` Լիոնի փոխքաղաքապետ, Մեծ Լիոնի միջազգային համերաշխության և ապակենտրոնացված համագործակցության հարցերով փոխնախագահ Հյուբեր Ժուլիեն-Լաֆֆերիերը նկատել է, որ Երևանի քաղաքապետարանի համագործակցության պատրաստակամությունը լավ խթան է փոխգործակցությոան ակտիվացման, ինպես նաև գործընկեր քաղաքների հետ հարաբերությունների զարգացման ու ընդլայնման համար: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ձևավորել համատեղ աշխատանքային խմբեր և ներկայացնել համապատասխան առաջարկությունների փաթեթ, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Partner news Նախարարը կոչ արեց իշխանության ներկայացուցիչներին, հետևելով ստեղծված ավանդույթին, կիսել այդ տոնը դպրոցականների հետ Ընտանիքի հայրը վարչապետին խոստացել է, որ եթե կառավարության ղեկավարն իրեն օգնի տան հարցում, ապա անպայման կունենա նաև իր 12-րդ զավակին «Եթե այս հարցը չեք կարողանում լուծել, ինչպե՞ս պետք է իրականացնեք կառավարության ծրագիրը»,- հարցերց պատգամավորը Ծնողին հայտնել էին, որ այն հավաստագիրը, որով երեխան կարող էր անվճար բուժվել, այլևս պիտանի չէ Partner news |