Օբաման վաղաժամկետ քվեարկել է նախագահական ընտրություններում, հավանաբար, իր օգտին

Օբաման վաղաժամկետ քվեարկել է նախագահական ընտրություններում, հավանաբար, իր օգտին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի օրը վաղաժամկետ քվեարկել է համընդհանուր ընտրություններում իր հարազատ քաղաքում` Չիկագոյում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Քվեաթերթիկ ստանալու համար պետության ղեկավարը որպես անձը հաստատող փաստաթուղթ է ներկայացրել իր վարորդական իրավունքի գրքույկը:

Օբաման դարձել է ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահը, ով քվեարկել է վաղաժամկետ, այլ ոչ թե անմիջականորեն ընտրությունների օրը: Կարելի է գուշակել, թե ում օգտին է նա քվեարկել:

Նախագահը կոչ է արել ամերիկացիներին նույնպես չսպասել նոյեմբերի 6-ին, այլ նախօրոք գնալ ընտրատեղամասեր կամ քվեաթերթիկն ուղարկել փոստով:

ԱՄՆ նախագահի նախընտրական շտաբի մամլո քարտուղար Ջեն Պսակին լրագրողներին ներկայացրել է տվյալներ ընտրատեղամասերից, որտեղ անցկացվել է վաղաժամկետ քվեարկություն, որոնց համաձայն Օբաման «հաղթում է Այովայում, Օհայոյում և Վիսկոնսինում»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---