Air France-ի աշխատակիցների գործադուլի պատճառով չվերթների մի մասը հետաձգվել է![]() 26 հոկտեմբերի 2012 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Air France աշխատակիցների գործադուլի պատճառով չվերթների մի մասը հետաձգվել է, հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը: Ըստ Transform 2015 պլանի, նախատեսվում է 10 տոկոսով կրճատել աշխատատեղերը, վերադասավորել չվերթները, փոխել աշխատանքային պայմանագրերը: Չնայած գործադուլին, ուրբաթ օրը ոչ մի չվերթ չեղյալ չի հայտարարվել: Դժվարություններից հաջողվել է խուսափել նախորդ կառավարության կողմից ընդունված օրենքի շնորհիվ, որի համաձայն գործադուլավորները պարտավոր են անձամբ հայտարարել աշխատանքի դուրս չգալու մասին 48 ժամ առաջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Partner news ՄԱԿ-ում փորձում են պարզել միջադեպի վայրում եղած աշխատակիցների հստակ թիվը Հունիսի 18-ին Քաբուլի մերձակայքում անցնում է վերահսկողությունը ՆԱՏՕ-ից Աֆղանստանի իշխանություններին փոխանցման արարողությունը Ահմադինեժադը կհեռանա իր պաշտոնից օգոստոսի սկզբին, երբ տեղի կունենա նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը Նեչասն ասել է, որ իր որոշման վրա չի ազդել ընդդիմության ճնշումն ի դեմս Սոցիալ-ժողովրդավարական կուսակցության Partner news |