Դամասկոսի մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունը խլել է 5 մարդու կյանք

Դամասկոսի մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունը խլել է 5 մարդու կյանք

PanARMENIAN.Net - Դամասկոսում ականապատ ավտոմեքենայի պայթյունի արդյունքում ուրբաթ օրը զոհվել է 5 մարդ, վիրավորվել ավելի քան 30-ը:

Պայթյուն տեղի է ունեցել Դաֆ էշ-Շուկ շրջանում` Օմար իբն-Հատտաբի մզկիթի մոտ: Զոհերի թիվը կարող է աճել, հաղորդում է Reuters-ը` հղելով պետական հեռուստատեսությանը:

Հիշեցնենք, որ մահմեդական Իդ ալ-Ադհա տոնի նախօրեին սիրիական զինվորական հրամանատարությունը հայտարարել էր հոկտեմբերի 26-29-ը հրադադար կնքելու մասին: Սակայն Սիրիայի տարածքում գործող առանձին ահաբեկչական խմբավորումները հրաժարվել են հրադադարից, հաղորդում է Ռոսբալթը:

Partner news
 Ուշագրավ
Մինչ այդ Նուլանդը զբաղեցնում էր Պետքարտուղարության մամլո ծառայության ղեկավարի պաշտոնը
«Իմ գործընկերների 90 տոկոսը նշում է, որ իրենց անհրաժեշտ է, որ Ռուսաստանը պարտավորվի հեռանալ Կովկասից»,-ասել է Անտոնովը
Նա նշել է Ստամբուլի եզակի կարգավիճակը, որպես «մշակույթների ու կրոնների խաղաղ գոյակցության» քաղաքի
Հակավարկանիշը գլխավորում են Միխայիլ Գորբաչովը՝ նրան չի «սիրում» հարցվածների 66 տոկոսը և Բորիս Ելցինը (64 տոկոս)
Partner news