Ժերար Դեպարդյե. Ֆուտբոլում, ինչպես կինոյում, կանայք ամենահամարձակն են![]() 27 հոկտեմբերի 2012 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Հայտնի կինոդերասան և 50-ամյա ստաժով ֆուտբոլի երկրպագու Ժերար Դեպարդյեն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում հիշել է իր դարպասապահի անցյալն ու, համեմատելով կինոն ֆուտբոլի հետ, հայտարարել, որ այդ խաղը սիրված է ամբողջ աշխարհում: Ըստ Դեպարդյեի, ֆուտբոլը երեխաներին փողոցից հեռու պահելու հիանալի միջոց է: Դեպարդյեն դարպասապահ է եղել: Մանկության տարիներին նրա կուռքն էր 50-ականների Ֆրանսիայի լավագույն դարպասապահ Ֆրանսուա Ռեմետրեն, հետո Ֆաբիեն Բարտեզը, իսկ այժմ նա լավագույն դարպասապահ է համարում Ջանլուիջի Բուֆֆոնին: Ըստ հայտնի դերասանի, յուրաքանչյուր երկիր իր դիմագիծն ունի կինեմատոգրաֆում և ֆուտբոլում: «Մի գաղտնիք ձեզ կբացեմ: Կարծում եմ, որ ֆուտբոլի ապագան կանանցն է: Իրականում ես հիանում եմ կանանց ֆուտբոլով: Ֆուտբոլում, ինչպես կինոյում, կանայք ամենահամարձակն են»,-վստահ է նա: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |