Սիրիայում հրադադարի առաջին օրը զոհերի թիվը հասել է 146-ի![]() 27 հոկտեմբերի 2012 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում հրադադարի առաջին օրը ահաբեկչությունների և ընդդիմության ու կառավարական զորքերի միջև զինված բախումների զոհերի թիվը հասել է 146-ի, հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը: Ըստ իրավապաշտպանների, նախօրեին մարտերում զոհվել է 53 խաղաղ բնակիչ, 50 զինյալներ ընդդիմությունից և 43 զինծառայող: Ուրբաթ օրը սկսվել է մահմեդականների Իդ ալ Ադհա տոնը: Տոնակատարության օրերին՝ հոկտեմբերի 26-29 սիրիական կառավարական զորքերը հայտարարեցին ամբողջ երկրում ռազմական գործողություններն այդ ընթացքում դադարեցնելու մասին: Սակայն ահաբեկչական խմբավորումները հայտարարեցին, որ մտադիր չեն պահպանել հրադադարը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |