Կոլումբիացի բանվորները ճանապարհի վերանորոգման ժամանակ գտել են զմրուխտի հանքերակ![]() 27 հոկտեմբերի 2012 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Հարյուրավոր գանձ որոնողներ հավաքվել են Բոյակա շրջանում այն բանից հետո, երբ տեղի բանվորները պատահմամբ գտել են զմրուխտով հարուստ հանքերակ ճանապարհի վերանորոգման աշխատանքների ընթացքում, հաղոդրում է Caracol ռադիոն: Հանքերակը գտնվում է վայրում, որը տեղի բնակիչներն անվանում են «Սատանայի քիթ»: Բանվորները պատահմամբ ճանապարհի փոշու մեջ նկատել են զմրուխտներ: Այդ պահին հանքահատ մուրճի օգնությամբ հանել են ճանապարհի ծածկույթը և տեսել են փայլուն քարեր, որոնք զմրուխտներ են եղել: Զմրուխտե նոր երակի մասին նորությունը շատ արագ տարածվել է և առաջացրել իսկական «զմրուխտե տենդ»: Մի քանի հարյուր հոգի արդեն մեկնել են այդ շրջան թանկարժեք քարեր որոնելու համար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |