Սիրիացի քրդերը միացել են Ասադի բանակին

Սիրիացի քրդերը միացել են Ասադի բանակին

PanARMENIAN.Net - Քուրդ զինյալները, որոնք մինչև վերջերս չեզոք դիրք էին պահպանում սիրիական հակամարտությունում, մարտի են բռնվել ընդդիմության ջոկատների հետ, գրում է ռուսական «Կոմերսանտը»: Եթե Բաշար Ասադը կարողանա օգտվել դրանից և հզորացնել այդ միտումը, ուժերի հավասարակշռությունը սիրիական պատերազմում կարող է փոխվել հօգուտ իրեն: Քրդերը կազմում են Սիրիայի բնակչության 10 տոկոսը, եթե նրանք սատարեն Ասադին, դա լուրջ խնդիր կդառնա ընդդիմության համար:

Քրդերի ու Սիրիայի Ազատ բանակի ջոկատների միջև բախումներ սկսվեցին Հալեպում, երբ ընդդիմադիրները փորձեցին վերահսկողություն սահմանել Աշրաֆիա շրջանում, որը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ բարձունքի վրա:

Մինչ օրս քրդական Աշրաֆիան չէր միջամտում պատերազմին: Սակայն ընդդիմադիրները, հավանաբար, որոշեցին, որ Աշրաֆիայի վերահսկումն ավելի կարևոր է, քան քրդերի չեզոքությունը: Արյունահեղ մարտերի արդյունքում 300 մարդ զոհվեց, ևս 200-ը, հիմնականում քրդեր, պատանդ վերցվեցին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---