Սիրիայում սպառվել է հրադադարի ժամկետը՝ Դամասկոսում արդեն պայթյուններ են որոտացել

Սիրիայում սպառվել է հրադադարի ժամկետը՝ Դամասկոսում արդեն պայթյուններ են որոտացել

PanARMENIAN.Net - Սիրիայում սպառվել է հրադադարի ժամկետը՝ Դամասկոսում արդեն պայթյուններ են որոտացել: Ոչ կառավարությունը, ոչ ապստամբները հայտարարություն չեն արել հրադադարը երկարացնելու մտադրության մասին, որը հայտարարվել էր չորս օր առաջ ՄԱԿ և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմիի նախաձեռնությամբ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Կառավարությունը հրադադարի խախտման պատախանատու է համարում զինյալ խմբավորումներին: «Դա վկայում է այն մասին, որ նրանք մտադիր են մասնատել և ոչնչացնել Սիրիան: Այս պայմաններում սիրիական բանակին այլ ելք չի մնում, «քան երկաթե ձեռքով արմատախիլ անել ահաբեկչությունը»,-ասվում է կոմյունիկեում:

Առավոտյան արդեն երկու պայթյուն է որոտացել Դամասկոսում, զոհեր չկան, միայն նյութական վնաս է հասցվել:

Partner news
 Ուշագրավ
Հունիսի 18-ին Քաբուլի մերձակայքում անցնում է վերահսկողությունը ՆԱՏՕ-ից Աֆղանստանի իշխանություններին փոխանցման արարողությունը
Ահմադինեժադը կհեռանա իր պաշտոնից օգոստոսի սկզբին, երբ տեղի կունենա նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը
Նեչասն ասել է, որ իր որոշման վրա չի ազդել ընդդիմության ճնշումն ի դեմս Սոցիալ-ժողովրդավարական կուսակցության
Տուժածների մասին առայժմ տեղեկություն չկա
Partner news