Եվրոպայի Մ-23 տարեկանների առաջնությանը կմասնակցեն 4 հայ ձյուդոիստներ![]() 29 հոկտեմբերի 2012 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 30-ին Հայաստանի ձյուդոյի մինչև 23 տարեկանների հավաքականը մեկնելու է Արմավիր (Ռուսաստան), որտեղ անցկացնելու է ուսումնամարզական հավաք: PanARMENIAN.Net ին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ և միջազգային կարգի մրցավար Դավիթ Խիթարյանն ասել է, որ հավաքին մասնակցելու են 7 ձյուդոիստներ և նրանք պատրաստվելու են Եվրոպայի առաջնությանը, որը կայանալու է նոյեմբերի 16-18-ը Պրահայում: Եվրոպայի առաջնությունում հանդես են գալու Գրիգոր Իվանյանը (60 կգ), Գոռ Հարությունյանը, Տիգրան Վարոսյանը (66 կգ) և Արտյոմ Բաղդասարյանը (81 կգ): Հավաքականը մրցավայր է մեկնելու Տիգրան Բաբայանի գլխավորությամբ, իսկ որպես մրցավար առաջնությունում հանդես է գալու Խիթարյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |