Արտաշատի հնավայրում հայտնաբերվել է 10 սենյակներից բաղկացած բաղնիք![]() 31 հոկտեմբերի 2012 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Վերջին ինը տարիների ընթացքում Արտաշատի հնավայրում հայտնաբերվել է 10 սենյակներից բաղկացած բաղնիք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հնավայրի հնագիտական արշվախմբի ղեկավար Ժորես Խաչատրյանը: Նրա խոսքով, անտիկ ժամանակաշրջանում բաղնիքը երկրի հզորության խորհրդանիշն էր: Բաղնիքի սենյակներից երկուսի հատակը պատված է գույնզգույն, իսկ մնացած սենյակներինը` կապույտ շրջանակի մեջ արված սպիտակ խճանկարներով: Խճանկարներից մեկի վրա պահպանվել է դեմքի մի հատված և լատիներեն VER գրությունը, որը նշանակում է «գարուն»: Ըստ հնագետի, չի բացառվում, որ այդ դեմքը կապված լինի գարնան հավատալիքների հետ: Բացի բաղնիքից, հնագետը արժեքավոր է համարում եռանավ շինության հայտնաբերումը, որն, ըստ նրա, ծառայել է որպես բորսա: Նաև հայտնաբերվել են Ապոլլոնի տաճարի հիմքեր: Partner news Հունիսի 1-ին Կասկադի տարածքում կկայանա Dorians խմբի բացօթյա անվճար համերգը: Հանրահայտ շանսոնյեն կմասնակցի իր անվան աստղի բացմանը Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ 10-րդ «Ոսկե ծիրանը» երևանյան միջազգային կինոփառատոնը կանցկացնվի հուլիսի 7-14-ը Հունիսի վերջին հայտնի կդառնա՝ արդյոք այն կներկայացվի Վենետիկի կինոփառատոնում, թե՝ ոչ Partner news |