ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՃԱՆԱՉԵԼՈՒ ՊԱՏՃԱՌԸ ԵՐԿՅՈՒՂՆ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ25 ապրիլի 2005 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Նորվեգիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, քանի որ չի ցանկանում փչացնել ՆԱՏՕ-ի գծով գործընկերների հետ հարաբերությունները, ինչպես նաեւ Ադրբեջանում որոշակի նավթային շահերից ելնելով: Այդ մասին հայտարարել է նորվեգական Կրագերո քաղաքի քաղաքապետ Արլինգ Լալան, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: Նա ընդգծել է, որ դա իր անձնական կարծիքն է եւ չի արտահայտում Նորվեգիայի քաղաքական շրջանակների կարծիքը: Հայ-նորվեգական հարաբերությունների ընկերության անդամ Ֆլեմինգ Կլեմեր Յուսինգն իր հերթին նշել, որ Նորվեգիայի հասարակությունը քաջատեղյակ է Ցեղասպանության փաստին, սակայն լուրջ քայլեր Ցեղասպանության ճանաչման հարցում շատ քիչ են արվում: Նա հաղորդել է, որ մոտ ժամանակներս պատրաստվում է վեբ-կայք, որտեղ կհրապարակվի նորվեգացի միսիոներների` երիտթուրքերի վայրագությունների ականատեսների օրագիրը: Նորվեգական պատվիրակության անդամները, գտնում են, որ խորհրդարանի կողմից օրինագծի մերժումը պայմանավորված է Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելու Նորվեգիայի քաղաքական շրջանակների երկյուղով:![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |