«Հրապարակ». Փոխգյուղնախարարը հավատացնում է, թե սիբիրյան խոցի բռնկումներ չկան, մարդիկ այլ բան են պնդում 1 նոյեմբերի 2012 - 09:37 AMT PanARMENIAN.Net - Մինչ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղյանը երեկ շտապում էր լրագրողներին հավատացնել, թե սիբիրյան խոցի բռնկումներ չկան, և իր ղեկավարած կառույցն անթերի է աշխատել է, «Հրապարակ»-ը ժամեր անց ահազանգ է ստացել, որ Վարդենիսի տարածաշրջանի Ծովակ գյուղում վերջին օրերին դարձյալ կովեր են սատկել: «Ահազանգողներն իրենց զարմանքն էին հայտնում Բաղյանի հավաստիացումների հետ կապված: Նշենք, որ նույն Գրիշա Բաղյանը դեռևս օրեր առաջ, երբ նոր-նոր շշուկներ էին տարածվել սիբիրախտի ի հայտ գալու հետ կապված, մեզ հետ հեռախոսազրույցում վրդովված ասաց, թե իրենք իրենց գործն անթերի կատարել են, հիվանդ կով չունեն, իսկ տվյալ հիվանդությունը կարող է գյուղացուն անցնել հողից, ջրից և այլն: Եվ ահա, օրեր անց հայտնի դարձավ, որ սիբիրախտի աղբյուր է եղել միսը, իսկ այդ ամենն առաջացել է Բաղյանենց թերացումների՝ կովերին պատշաճ չպատվաստելու հետևանքով: Ուշագրավն այն է, որ երեկվա ահազանգը հաստատվեց նաև գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ գտնվող մեկ այլ կառույցից՝ Սննդի անվտանգության ծառայությունից: Մամուլի խոսնակ Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ վերջին մի քանի օրերին եղել է անկում: Իսկ թե ինչու էր անասունների գծով կուրատոր Բաղյանն այն թաքուն պահում, հայտնի չէ»,- գրում է թերթը: Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը UEFA Еuro 2024-ի ցուցադրման հովանավոր է Ֆուտբոլային մրցաշարում ընդհանուր առմամբ կկայանա 51 հանդիպում ԵՄ դիտորդները սահմանին արտասովոր շարժ կամ միջադեպ չեն նկատել ԵՄ դիտորդական առաքելությունն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածվող ապատեղեկատվությանը Երևանը բողոքի նոտա է հղել Մինսկին՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ «Երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա»,–նշել է Բադալյանը Փաշինյան․ Թույլ չենք տա, որ ԼՂ կղերաֆեոդալական էլիտան ԼՂ ժողովրդին փորձի օգտագործել իր նպատակների համար «Հուսով եմ՝ կընդունեն այս ուղերձները և չեն հասցնի նրան, որ մենք առաքենք այդ ուղերձներն արդեն կոնկրետ հասցեներով»,–ասել է նա |