Մոնսերատ Կաբալյեն դուրս է գրվել հիվանդանոցից և բուժումը կշարունակի տանը![]() 1 նոյեմբերի 2012 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն դուրս է գրվել Բարսելոնայի հիվանդանոցից, որտեղ բուժվել է այս տարվա հոկտեմբերին Եկատերինբուրգում ստացած վնասվածքից հետո, հաղորդում է 20minutos պորտալը: Կաբալյեն դուրս է գրվել չորեքշաբթի օրը՝ կապված առողջական վիճակի ընդհանուր լավացման հետ: Երգչուհին հետագա բուժումը կստանա տանը: Հոկտեմբերի կեսին Եկատերինբուրգում համերգի նախօրեին հյուրանոցում 79-ամյա երգչուհին վատ է զգացել իրեն, կորցրել գիտակցությունը և ընկել: Կաբալյեն տեղափոխվել է տեղի հիվանդանոց, որտեղ բժիշկները ախտորոշել են միկրոինսուլտ և ուսի վնասվածք: Սակայն երգչուհին հրաժարվել է Ռուսաստանում հոսպիտալացումից և նախընտրել է վերադառնալ Բարսելոնա: Երգչուհու հիվանդության հետ կապված չեղյալ են հայտարարվել մոտակայում կայանքլի համերգները և հյուրախաղերը, սակայն ավելի վաղ տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Կաբալյեն պլանավորում է նոյեմբերի 11-ին համերգ տալ Բարսելոնայի L'Auditori դահլիճի բեմին: Համերգից ստացված բոլոր միջոցները կփոխանցվեն ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարին: Partner news Հունիսի 1-ին Կասկադի տարածքում կկայանա Dorians խմբի բացօթյա անվճար համերգը: Հանրահայտ շանսոնյեն կմասնակցի իր անվան աստղի բացմանը Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ 10-րդ «Ոսկե ծիրանը» երևանյան միջազգային կինոփառատոնը կանցկացնվի հուլիսի 7-14-ը Հունիսի վերջին հայտնի կդառնա՝ արդյոք այն կներկայացվի Վենետիկի կինոփառատոնում, թե՝ ոչ Partner news |