«Սենդի» փոթորկի պատճառով ԱՄՆ տնտեսական վնասը կկազմի 30-50 մլրդ դոլար![]() 1 նոյեմբերի 2012 - 20:28 AMT PanARMENIAN.Net - «Սենդի» փոթորկի հետևանքով ԱՄՆ-ին հասցված տնտեսական վնասը կարող է կազմել է 30-50 մլրդ դոլար, իսկ ապահովագրական ընկերությունների վնասները՝ 10-20 մլրդ դոլար, հաղորդվում է ամերիկյան վերլուծական Eqecat ընկերության կայքում: Eqecat-ը մասնագիտացած է բնական աղետների հետևանքների մոդելավորման մեջ: Ավելի վաղ ընկերությունն ապահովագրական ընկերությունների վնասները գնահատել է 5-10 մլրդ դոլար, սակայն վերանայել է իր կանխատեսումները, այդ թվում էլեկտրականության զանգվածային անջատումների և նյույորքյան «ընդհատակի» ջրածածկ լինելու պատճառով: Փորձագետները հուսով են, որ «Սենդի» փոթորկի հետևանքներն ավելի պակաս ավերիչ կլինեն, քան «Կատրինա» փոթորկի, որն ամերիկյան պատմության մեջ ամենահզոր փոթորիկն է եղել և հասցրել 45 մլրդ դոլարի վնաս: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |