AFP: ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱԼԱՑՄԱՆ ՇԱՆՍԵՐԸ ՓՈՔՐ ԵՆ

PanARMENIAN.Net - Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների նորմալացման շանսերը փոքր են, հաղորդում է AFP-ն: Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիբ Էրդողանը հրաժարվել է Հայաստանի դիվանագիտական հարաբերություններ հաստատելու առաջարկից մինչ համատեղ պատմական հանձնաժողովի ստեծումը: «Որեւէ հարաբերություններ հաստատելուց առաջ, անհրաժեշտ է վերջ դնել անցյալին»,-հայտարարել է նա` հանդես գալով լրագրողների առջեւ Անկարայում: Նրա խոսքերով, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ անմիջականորեն կապված է համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծումից, որը կուսումնասիրեր Հայոց ցեղասպանության փաստերը: Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է Թուրքիայի վարչապետի նամակին, որտեղ ասվում է, որ Հայաստանն ու Թուրքիան, որպես հարեւաններ, պետք է փորձեն ուղիներ գտնել խաղաղ կյանքի համար այսօր եւ ապագայում: «Հենց այդ պատճառով է, որ Հայաստանը ի սկզբանե առաջարկել է դիվանագիտական հարաբերություններ հաստատել, բացել սահմանները եւ երկխոսություն սկսել երկրների եւ ժողովրդների միջեւ: Երկկողմ հարաբերությունների զարգացման համար պատասխանատու են կառավարությունները եւ մենք իրավասու չենք վերապահելու դա պատմաբաններին: Այդպիսով, Հայաստանը առաջարկել էր եւ կրկին առաջարկում է նորմալ հարաբերություններ հաստատել երկրների միջեւ առանց նախապայմանների: Հենց այդ համատեքստում կարող է ստեղծվել միջկառավարական հանձնաժողով մեր երկների միջեւ առկա ցանկացած հարցի կամ հարցերի քննարկման համար` դրանք լուծելու եւ փոխըմբռնման հասնելու համար»,-նշվում է Ռոբերտ Քոչարյանի նամակում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---