Տիրոջ գերեզմանի տաճարը կարող է փակվել պարտքերի պատճառով![]() 3 նոյեմբերի 2012 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Ուղղափառ հիմնական սրբություններից մեկը՝ Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարը կարող է փակվել պարտքերի պատճառով: Այդ մասին ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությանն է հայտնել Երուսաղեմի պատրիարքարանի արքեպիսկոպոս Իսհիսիուսը: Նրա խոսքով, օրերս Երուսաղեմի ջրամատակարարման ընկերությունը 9 մլն շեքելի՝ մոտ 2,4 մլն դոլար, հաշիվ է ներկայացրել և առանց նախազգուշացնելու արգելափակել է հաշվարկային հաշիվը: «Դա նշանակում է, որ մենք, ֆրանցիսկյաններն ու հայերը պետք է վճարենք այդ գումարը»,-ասել է Իսհիսիուսը: «Մենք երբեք չենք վճարել ջրի համար՝ ոչ օսմանների, ոչ հորդանանցիների, ոչ էլ, առավել ևս, իսրայելցիների օրոք,-ասել է արքեպիսկոպոսը:-Պատրիարքն առաջարկել է չեղյալ հայտարարել պարտնք ու հաշվարկը սկսել ներկա օրից, սակայն պատասխան չի ստացվել»: Նա հայտնել է, որ «պատրիարքը նամակ է հղել Ռուսաստանի, ԱՄՆ, Իսրայելի, Կիպրոսի ու Հունաստանի ղեկավարներին»: «Թող աշխարհն իմանա, թե ինչ է կատարվում աշխարհի ամենասուրբ վայրերից մեկում, ուր գալիս են ուխտավորներ ու զբոսաշրջիկներ, միլիոններ են ծասում, որոնք գնում են Իսրայելին»,-ասել է նա: Տիրոջ գերեզմանի տաճարը կառուցվել է այն վայրում, որտեղ, ըստ քրիստոնեական ավանդության, խաչվել է, թաղվել է և հարություն է առել Հիսուս Քրիստոսը: Այն օծվել է 335 թվականին: Տաճարը պատկանում է Հույն ուղղափառ և Հայ առաքելական եկեղեցուն, ինչպես նաև կաթոլիկ ֆրանցիսկյաններին: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |