Ռոմնիի շտաբն Օբամային սպառնալիք է անվանել հավատացյալների համար![]() 3 նոյեմբերի 2012 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Միթ Ռոմնիի նախընտրական շտաբը հրապարակել է իր ուղերձն ամերիկյան քրիստոնյաներին: Այդ մասին հաղորդում է Independent News-ը: Ուղերձում խոսքը գնում է այն մասին, որ ընտրությունների Ռոմնիի մրցակից, ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման սպառնալիք է նրանց հավատի ազատության համար, գրում է The Huffington Post-ը: Նման հայտարարությունների համար հիմք են ծառայել Օբամայի խոսքերը, որոնք նա ասել է 2008-ին: Այդ ժամանակ Օբաման հայտարարել է, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում ամերիկացիները «զենք են բռնում կամ դիմում կրոնի»: Դատելով ամեն ինչից, նրա ընդդիմադիրների կարծիքով այդ հայտարարությունը կարող է գնահատվել որպես հավատացյալների կրոնական զգացմունքների վիրավորում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |