
Բելգիայի ոստիկանական ծառայությունների վերահսկողության մշտական հանձնաժողովը սկսել է հետաքննություն, որպեսզի գտնի Breitling ապրանքանիշի ժամացույցը, որը պատկանում է ֆրանսիացի դերասան Ժան Պոլ Բելմոնդոյին:
Այդ ժամացույցը, որը գնահատվում է 5-10 հազար եվրո, ինչպես նաև այլ արժեքավոր առարկաներ, բռնագրավվել են դերասանի նախկին ընկերուհի Բարբարա Գանդոլֆիի վիլլայում խուզարկության ժամանակ:
Այնուհետև ժամացույցը կորել է: Գանդոլֆիի փաստաբանի կարծիքով, խոսքը գնում է «հասարակ գողության մասին, որը կատարել է ոստիկաններից կամ դատական աշխատողներից մեկը», հաղորդում է «Ինտերֆաքսը»: