ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎՐԱ ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐ ԼԾԱԿ Է

PanARMENIAN.Net - Ռուսաստանյան Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անդրեյ Պիոնտկովսկին գտնում է, որ Հայաստանի եւ Եվրոպական Միության համատեղ ճնշման ներքո թուրքական իշխանությունները կփորձեն գտնել Հայոց Ցեղասպանության դատապարտման որեւէ ձեւ: Ա.Պիոնտկովսկին նշել է, որ ԵՄ շատ երկրներ թերահավատորեն են վերաբերվում Թուրքիայի անդամակցությանը, գտնելով, որ ոչ քրիստոնեական երկրի ընդունումը կփոխի եվրոպական հասարակության մտածելակերպը: «Եվ նրանք հաճույքով կօգտագործեն այնպիսի ակնհայտ փաստ, ինչպիսին է Անկարայի վերաբերմունքը Ցեղասպանության խնդրին, որպեսզի խոչընդոտեն Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին»,- նշել է Ա. Պիոնտկովսկին: «Սակայն, մյուս կողմից,- շարունակում է նա,- ինձ ապշեցնում է ԵՄ-ին անդամակցելու համար նախկին շատ նախապաշարումներից հրաժարվելու Թուրքիայի պատրաստակամությունը»: Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի փորձագետ Սերգեյ Միխեեւն իր հերթին նշել է, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին ԵՄ պահանջը կարող է ընդամենը «քող» լինել: «Պետք է հասկանալ, որ իրական շահերը գլխավոր առաջնահերթությունն են»,- նշել է նա: Նրա խոսքերով` մնացած ամենը ոչ ավելին է, քան տեխնոլոգիական «խաղ»: Եթե Թուրքիայի ընդունումը համապատասխանում է ԵՄ շահերին, ապա Թուրքիան կընդունվի անկախ այն բանից, կճանաչի՞ նա ցեղասպանությունը, թե ոչ: Իսկ եթե նրանց շահերից բխի շարունակել ճնշում բանեցնել Թուրքիայի վրա, ապա ցեղասպանության ճանաչման հարցը եւս որոշ ժամանակ կօգտագործվի որպես թուրքերի վրա ճնշում գործադրելու լծակ, ավելացրել է փորձագետը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---