Black Sabbath-ը 1978-ից ի վեր առաջին ալբոմն է ձայնագրում Օզի Օսբորնի հետ

Black Sabbath-ը 1978-ից ի վեր առաջին ալբոմն է ձայնագրում Օզի Օսբորնի հետ

PanARMENIAN.Net - Black Sabbath-ը 6 երգ է ձայնագրել նոր ստուդիական ալբոմի համար: Ինչպես գրում է The Guardian-ը, ալբոմն առաջինն է, որը ձայնագրվում է խմբի մենակատար Օզի Օսբորնի մասնակցությամբ 1978թ. ի վեր, երբ թողարկվեց “Never Say Die!”-ը: Ձայնագրություններին մասնակցում են նաև Թոնի Այոմին և Գիզեր Բաթլերը` խմբի հիմնական կիթառահարն ու բաս-կիթառահարը:

“Blairing Out” պարբերականին տված հարցազրույցում Այոմին ասել է. «Մենք 15 երգ ենք գրել, բոլորը նվագել ենք, և այս պահին դրանցից 6-ն արդեն ձայնագրված են: Ափսոսում ենք, որ այս պահին մեր տարաձայնությունները թույլ չեն տա, որպեսզի ձայնագրություններին մասնակցի նաև Բիլը, բայց նա միշտ մեր սրտում է»:

Black Sabbath-ի նոր ալբոմը թողարկմանը պատրաստ կլինի 2013թ. ապրիլին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---