Լոնդոնի խորհրդանիշ Բիգ Բենը տրվում է վարձով

Լոնդոնի խորհրդանիշ  Բիգ Բենը տրվում է վարձով

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի գլխավոր խորհրդանիշը՝ Բիգ Բենը կլինի աշխարհի առաջին պատմամշակութային հուշարձանը, որը «կաշխատի» իր պահպանության համար անհրաժեշտ գումարը: Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշել են Բիգ Բենը վարձով տալ կինոռեժիսորներին: Նրանք եկել են այն եզրահանգման, որ աշտարակի պահպանության համար պետությունը չափազանց թանկ է վճարում և որոշել են հարցը այս կերպ լուծել: Ինչպես երևում է, ռեժիսորներին դուր է եկել աշտարակի ինտերիերը ֆիլմերում օգտագործելու գաղափարը, քանի որ արդեն կան առաջարկներ: Մեծ Բրիտանիայի Ֆինանսների նախարարարությունը խոստացել է նաև վերահսկել աշտարակի ներսում կատարվող նկարահանումները և թույ չտալ, որ վնասեն այն, բացի այդ, այժմ աշտարակն ունի վերանորոգման կարիք և, իշխանությունները հուսով են, որ վարձակալությունից ստացած գումարով կկարողանան վերանորոգել այն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---