Ուկրաինան սկսել է բնական գազ ստանալ Գերմանիայից

Ուկրաինան սկսել է բնական գազ ստանալ Գերմանիայից

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ից Ուկրաինան սկսել է բնական գազ ստանալ Գերմանիայից: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլայ Ազարովը, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը: Ազարովի խոսքով, առաքումները «դեռ չեն կրում գլոբալ բնույթ, բայց դրանք սկսվել են»:

Տվյալ պահին, վարչապետի խոսքով, հիմնական խնդիրը Եվրոպայից գազամատակարարման տեխնիկական հնարավորությունների մշաակումն է և համակարգերի աշխատունակության ստուգումը: Հիմա Ուկրաինան Լեհաստանի տարածքով ստանում է օրական շուրջ 4 մլն խմ գազ «ոչ մշտական հիմքի վրա»: Ավելի վաղ «Ուկտրանսգազի» ներկայացուցիչները հայտարարել ենԵվրոպայից տարեկան 5-20 մլրդ խմ գազ ներկրելու հնարավորության մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---