Ոչ պետական բուհերի ուսանողներն օգնում են մտավոր արատ ունեցող երեխաներին 6 նոյեմբերի 2012 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ն բարեգործական ակցիա են կազմակերպել «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոնում։ Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն: «Մենք կարող ենք միասին» խորագիրը կրող ծրագրով «Փրկություն» ցերեկային խնամքի կենտրոնի մտավոր արատ ունեցող 16-35 տարեկան 56 շահառուի համար կազմակերպվել է համերգային միջոցառում, որի ընթացքում իրենց կատարումներով հանդես եկան ոչ պետական բուհերի ուսանողները։ Մտավոր արատ ունեցող երեխաներին ու երիտասարդներին ուսանողները նվիրեցին քաղցրավենիք, գրենական պիտույքներ, հագուստ, զարգացնող խաղեր։ «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Արմինե Բարսեղյանը նշել է, որ նախաձեռնության նպատակը կենտրոնի հաշմանդամ երեխաների և երիտասարդների ինտեգրումն է հասարակությանը: «Այսօր մենք կնշենք նաև ցերեկային խնամքի կենտրոնի՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ծնված երեխաների ծննդյան տարեդարձերը։ Փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի նրանց օրը դարձնենք ուրախ ու տոնական», - ասաց Արմինե Բարսեղյանը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |