Մայրաքաղաքում բնակարանների գները նվազել են, իսկ մարզերում՝ բարձրացել

Մայրաքաղաքում բնակարանների գները նվազել են, իսկ մարզերում՝ բարձրացել

PanARMENIAN.Net - 2012թ.հունվար-սեպտեմբեր ամիսներին Երևան քաղաքում անշարժ գույքի 10009 առուվաճառքի գործարքների 60.6%-ն արձանագրվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երևան քաղաքում 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 11.0%-ով:

2012թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 122406 գործարքներ, որոնց քանակը, 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 10.3%-ով:

Անշարժ գույքի կադաստրի պետական հանձնաժողովի տվյալների համաձայն, 2012-ի հունվար-սեպտեմբերին Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ միջին շուկայական արժեքը կազմել է 273,3 հազար դրամ, անկումը՝ 1 տոկոս: 2011-ի նույն շրջանում 1 քմ կազմել է 274 հազար դրամ:

Մայրաքաղաքի կենտրոնում մայիսին 1 քմ արժեքը կազմել է 462 հազար դրամ, Արաբկիր վարչական շրջանում՝ 368 հազար դրամ, Քանաքեռ-Զեյթուն՝ 278 հազար դրամ, Նորք-Մարաշ՝ 305 հազար դրամ, Ավան՝ 256 հազար դրամ, Էրեբունի՝ 225 հազար դրամ, Շենգավիթ՝ 243 հազար դրամ, Դավիթաշեն՝ 261 հազար դրամ, Աջափնյակ՝ 238 հազար դրամ: Ամենացածր գներն արձանագրվել են Մալաթիա-Սեբաստիա (225 հազար դրամ) և Նուբարաշեն (145 հազար դրամ) վարչական շրջաններում:

Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Երևան քաղաքում 2012թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 1.0%-ով

2012թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին մարզերում վաճառվել են բազմաբնակարան բնակելի շենքերի 3069 բնակարաններ, որոնց քանակը 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.3%-ով:

Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2012թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 4.9%-ով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---