Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը 2014 թվականին կմասկանցկի C դիվիզիոնի ԵԱ![]() 8 նոյեմբերի 2012 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը 2014 թվականին կմասկանցկի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: Հայաստանի հավաքականի մասնակցությունն ապահովելու համար արդեն ծրագրվում են գալիք տարում անցկացնել ուսումնամարզական հավաքներ ու ընկերական հանդիպումներ, որոնք կկայանան Երևանում: Հավաքականի գլխավոր մարզիչը ԱՄՆ-ում բնակվող Կառլ Բարդակյանն է, որի գլխավորությամբ 2011 թվականի Համահայկական խաղերում Լոս Անջելեսի թիմը փայլուն ելույթ է ունեցել: Կառլ Բարդակյանը վաղուց սելեկցիոն աշխատանքներ է իրականացնում ԱՄՆ-ում` հավաքագրելով ԱՄՆ-ում բնակվող հայազգի տաղանդավոր մարզիկներին, որոնց կիմանան նաև Հայաստանում ու մի քանի այլ երկրներում ելույթ ունեցող բասկետբոլիստներ: Հայաստանի հավաքականի անդամ Զարեհ Զարգարյանը, ով ծնվել է Գյումրիում, այս կապակցությամբ ասել է. «Ես իրոք հպարտ եմ, որ հանդես եմ գալու Հայաստանի հավաքականում: Մանուկ հասակից երազել եմ ելույթ ունենում Հայաստանի ազգային թիմում»: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |