Վարդան Մինասյանը հրապարակել է հավաքականի կազմը, որը կնախապատրաստվի Լիտվայի հետ խաղին

Վարդան Մինասյանը հրապարակել է  հավաքականի կազմը, որը կնախապատրաստվի Լիտվայի հետ խաղին

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 12-ից սկսում է Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպման նախապատրաստական մարզական հավաքը:

Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստները և ազգային հավաքականի մարզչական շտաբը նոյեմբերի 12-ից կհանգրվանեն ֆուտբոլի Ակադեմիայում:

Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը՝ Վարդան Մինասյանի գլխավորությամբ հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին`դարպասապահներ`Ռոման Բերեզովսկի, Գևորգ Կասպարով, Արթուր Հարությունյան, պաշտպաններ`Ռոբերտ Արզումանյան, Արտյոմ Խաչատուրով, Հրայր Մկոյան, Վալերի Ալեքսանյան, Արտակ Եդիգարյան, Կամո Հովհաննիսյան, Հովհաննես Համբարձումյան, Տարոն Ոսկանյան:

Կիսապաշտպաններից հավաքական են հրավիրվել Դավիթ Մանոյանը, Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Եդիգարյանը, Կառլեն Մկրտչյանը, Արաս Օզբիլիսը, Մարկոս Պիզելին, Գևորգ Ղազարյանը, Էդգար Մալաքյանը, Մասիս Ոսկանյանը և Կարեն Մուրադյանը: Հարձակման գիծը կազմում են Արթուր Սարկիսովը, Էդգար Մանուչարյանը և Յուրա Մովսիսյանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---