Մեծ Բրիտանիայի դատարանն արմատական իսլամիստի որդուն դատապարտել է 11-ամյա բանտարկության![]() 9 նոյեմբերի 2012 - 18:35 AMT PanARMENIAN.Net - 20-ամյա Իմրան Մուսթաֆան՝ արմատական իսլամիստ Աբու Համզի ալ Մասրիի որդին, Մեծ Բրիտանիայի դատարանի կողմից դատապարտվել է 11 տարվա բանտարկության ոսկերչական խանութի զինված կողոպուտին մասնակցելու համար: Իմրան Մուսթաֆան և նրա երեք համախոհները խանութից գողացել են 87 հազար եվրո արժողությամբ զարդեր: Մուսթաֆան դատարանում հրաժարվել է մեղավոր ճանաչել իրեն: Մուսթաֆայի փաստաբանները պնդել են, որ նրան հանցավոր ճանապարհի է դրդել հոր բացասական կերպարը: Աբու Համզա ալ Մասրին ունի ութ որդի, և ներկա պահին միայն երկուսն են ազատության մեջ, հաղորդում է lenta.ru-ն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |