Սուդանի նախագահը Իսրայելն անվանել է թիվ մեկ թշնամին![]() 9 նոյեմբերի 2012 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը հստակ որոշել է իր արտաքին քաղաքականության գերակայությունները: Իր հարցազրույցում պետության ղեկավարն Իսրայելն անվանել է Սուդանի գլխավոր թշնամին, հաղորդում է ՌԲԿ-ն: «Իսրայելը մեր թիվ մեկ թշնամին է, և մենք կշարունակենք Իսրայելը համարել մեր թշնամին: Այդ իրավիճակից երկու ելք կա. կարգավորել հարաբերություններն Իսրայելի հետ կամ պատասխան հարված հասցնել»,- հարցազրույցում հայտարարել է քաղաքական գործիչը: Նախագահ Օմար ալ Բաշիրը Իսրայելի վրա է դրել մեղքը 2012-ի հոկտեմբերի 23-ին «Յարմուկ» պաշտպանական ձեռնարկությունում պայթյունի համար: Ինչպես պնդում է Օմար ալ Բաշիրը, Իսրայելի ՊՆ չորս անօդաչու թռչող սարքեր ռմբակոծել են գործարանը, որի արդյունքում մահացել են երկու հոգի: Ավելի վաղ իսրայելական զինվորականները և ԱՄՆ Պետդեպարտամենտը Սուդանին կասկածել են Գազայի հատված սպառազինություններ առաքելու մեջ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |