Բահրեյնի մայրաքաղաքում շիիթների ցույցը ցրելու ժամանակ մահացել է մեկ հոգի

Բահրեյնի մայրաքաղաքում շիիթների ցույցը ցրելու ժամանակ մահացել է մեկ հոգի

PanARMENIAN.Net - Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում շիիթների ցույցը ցրելու ժամանակ մահացել է մեկ մարդ: Ինչպես հաղորդում են արաբական հեռուստաալիքները, ոստիկանությունը փակել է բազմահազարանոց ամբոխի ճանապարհը, որն ուղորդվել է Դիրազ գյուղ, որպեսզի լսի շիիթների հոգևոր առաջնորդներից մեկի քարոզը:

Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ: Ականատեսների վկայությամբ, մի քանի հոգի ձերբակալվել են:

Իշխանությունները դեռ ոչ մի հայտարարություն չեն կատարել այս առիթով, իսկ ընդդիմությունը պնդում է, որ Բահրեյնի 16-ամյա հպատակը մահացել է ոստիկանության հետ ընդհարման ժամանակ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---