Ծանրորդ Հայկ Հակոբյանը դարձավ աշխարհի փոխչեմպիոն ուսանողների շրջանում![]() 10 նոյեմբերի 2012 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Էյլաթում ընթացող ծանրամարտի ուսանողների աշխարհի առաջնության ժամանակ Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ է արծաթե մեդալ նվաճել: + 105 քաշային կարգում Հայկ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ տեղը: «Պոկում» վարժությունում նա բարձրացրեց 185 կգ, «հրում» վարժությունում՝ 217, երկամարտի արդյունքում հավաքելով 402 կգ: Չեմպիոն Էդուարդ Մեժգիկովին Ռուսաստանից, որը նույնպես 402 կգ բարձրացրեց, նա զիջեց միայն սեփական քաշի պատճառով: Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը 355 կգ ավարտեց ելույթը 4-րդ տեղում: Այդպիսով հայ ծանրորդներին աշխարհի առաջնությունում հաջողվեց նվաճել 5 մեդալ: Մինչ այդ բրոնզե մեդալներ էին նվաճել Սմբատ Մարգարյանը (56կգ ք/կ) և Վանիկ Ավետիսյանը (69կգ ք/կ), իսկ Սամվել Գրիգորյանն (77կգ ք/կ) ու Աղասի Աղասյանը (85կգ ք/կ) դարձան արծաթե մեդալակիրներ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |