Ֆրեդդի Ռոուչ. Վանես Մարտիրոսյանը բավականաչափ ակտիվ չէր, ուստի մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ![]() 12 նոյեմբերի 2012 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանի մարզիչ Ֆրեդդի Ռոուչը Էրսիլենդի Լարայի հետ մենամարտից հետո խոստովանել է, որ Մարտիրոսյնաը բավականաչափ ակտիվ չէր, ուստի պետք է այդ ուղղությամբ աշխատեն: «Երկու բռնցքամարտիկներն էլ հիասթափված էին, և Լարան գոտկատեղից ներքև, ապա գլխով հարվածներ հասցրեց. չեմ կարծում, որ դրանք պատահական էին»,-Ռոուչի խոսքերը փոխանցում է boxingscene.com-ը: Վանես Մարտիրոսյան-Էրիսլենդի Լարա մենամարտն ավարտվել է ոչ ոքի, քանի որ 9-րդ ռաունդում նրանք բախվել են գլուխներով, և Մարտիրոսյանի հոնքը պատռվել է: Բժիշկներն արգելել էին հայ բռնցքամարտիկին շարունակել մենամարտը: Մարտն ավարտվել է 86:85, 84:87 և 86:86 հաշվով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |