Հենրիխ Մխիթարյան. Բարձր տրամադրությամբ կճանապարհենք Սարգիս Հովսեփյանին

Հենրիխ Մխիթարյան. Բարձր տրամադրությամբ կճանապարհենք Սարգիս Հովսեփյանին

PanARMENIAN.Net - «Հավաքականի բոլոր տղաներն էլ շատ լավ գիտակցում են, որ մեզանից հաղթանակներ են սպասում: Եվ Լիտվայի հետ խաղում ևս անելու ենք ամեն ինչ, որ հասնենք հաղթանակի: Հույս ունեմ, որ դա մեզ կհաջողվի և բարձր տրամադրությամբ կճանապարհենք մեր Սարգիս Հովսեփյանին», - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի բաց մարզումից հետո ասել է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Նա խոստովանել է, որ շատ բան է սովորել Սարգիս Հովսեփյանից և խաղադաշտում, և խաղադաշտից դուրս:

Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---