Սարգիս Հովսեփյանը պարգևատրվեց Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Սարգիս Հովսեփյանը պարգևատրվեց Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

PanARMENIAN.Net - Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպման ընդմիջմանը տեղի ունեցավ հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանի հրաժեշտի միջոցառումը: Մինչ այդ նա ավագի թևկապով դուրս էր եկել խաղադաշտ և մի քանի րոպե հանդես եկել հավաքականում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ավտոմեքենա նվիրեց Հովսեփյանին, իսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրեց քաղաքապետի ոսկե մեդալով:

Հովսեփյանը Հայաստանի ազգային հավաքականում 20 տարիների ընթացքում անցկացրել է 131 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---