Հարիկա Դրոնավալի. Դանիելյանի նկատմամբ հաղթանակն իմ դեբյուտային պատրաստությունն էր![]() 15 նոյեմբերի 2012 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Հնդիկ շախմատիստուհի Հարիկա Դրոնավալին պատմել է աշխարհի առաջնության երկրորդ փուլում Էլինա Դանիելյանի նկատմամբ տարած հաղթանակի մասին: «Դա իմ դեբյուտային պատրաստությունն էր: Ես շատ էի աշխատել դրա վրա: Ես ուրախ եմ, որ ինձ այսօր հաջողվեց կիրառել այն, ինչ պատրաստել էի»,- ասել է նա: Դրոնավալին և Դանիելյանը «Միկա» թիմում գործընկերներ են և անցած ամիս արծաթ են նվաճել աշխարհի թիմային առաջնությունում: Դրոնավալին խոստովանել է, որ ընկերություն է անում Էլինայի և Հայաստանի ողջ թիմի հետ: «Ընկերների հետ խաղալը հեշտ չէ, բայց դա ամեն դեպքում խաղ է: Նույնիսկ Օլիմպիադայում ես ստիպված էի խաղալ նրա հետ: Խաղատախտակի մոտ ես փորձում եմ ցույց տալ առավելագույն լավ արդյունքներ և ուշադրություն չդարձնել նրա վրա, թե ում հետ եմ խաղում»,- շախմատիստուհու խոսքերը հաղորդում է ԱԱ պաշտոնական կայքը: Շախմատիստուհիների միջև երկրորդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 15-ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |