Լիլիթ Մկրտչյան-Նադեժդա Կոսինցևա հանդիպման հաղթողը հայտնի կդառնա թայ բրեյքում![]() 15 նոյեմբերի 2012 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Լիլիթ Մկրտչյանը աշխարհի առաջնության երկրորդ ռաունդի երկրորդ պարտիայում սպիտակ խաղաքարերով ոչ ոքի է խաղացել Նադեժդա Կոսինցևայի հետ Ռուսաստանից: Պարտիան ավարտվել է միայն 18-րդ քայլում: Լիլիթ Մկրտչյան-Նադեժդա Կոսինցևա առաջին խաղում նույնպես ոչ ոքի էր գրանցվել: Այդպիսով, շախմատիստուհիները թայ բրեյք կխաղան նոյեմբերի 16-ին: Էլինա Դանիելյանը շարունակում է խաղալ հնդկուհի Հարիկա Դրոնավալիի հետ, հաշիվը դեռևս 1:0 է հնդկուհու օգտին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |