Գերմանիան որոշել է բարձրացնել Հոլոքոսթի զոհերին հատկացվող փոխհատուցման չափը![]() 16 նոյեմբերի 2012 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կառավարությունը որոշել է բարձրացնել Հոլոքոսթի զոհերին հատկացվող փոխհատուցման չափը, հայտնել է այդ երկրի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն: Այդ որոշումը համընկել է Գերմանիայի և Իսրայելի միջև ռեպարացիաների մասին համաձայնագրի ստորագրման 60-ամյակի հետ, որի համաձայն գերմանական իշխանությունները պարտավոր են փոխհատուցում վճարել Հոլոքոսթը վերապրած հրեաներին, հայտնում է «Ինոսմին»: Կբարձրանա արևելյան Եվրոպայում բնակվող Հոլոքոսթի զոհերի փոխհատուցման չափը: 1952 թվականից Գերմանիան արդեն 89 մլրդ դոլար է վճարել որպես փոխհատուցում նացիստների հանցագործությունների համար: Ինչպես նշում է «Ասոշիեյթիդ պրես» գործակալությունը, այժմ աշխարհում մոտ 500 հազար Հոլոքոսթի զոհ կա, նրանց գրեթե կեսը աղքատության մեջ է ապրում: Նոր փոխհատուցումներ կստանան մոտ 80 հազար մարդիկ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |