Միշել Պլատինի. Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ նախագիծը կհաստատվի![]() 16 նոյեմբերի 2012 - 14:26 AMT PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ նախագահ Միշել Պլատինին գերմանական մամուլին տված հարցազրույցում պատմել է այն մասին, որ առաջիկայում Եվրոպայի 2020 թվականի առաջնության նախագիծը կարող է հաստատվել: Պլատինին առաջարկում է առաջնությունը, որը կկայանա առաջին Եվրոյի անցկացումից 60 տարի անց, անցկացնել 13 երկրներում ու քաղաքներում: Նախնական խաղերը Պլատինին առաջարկում է անցկացնել Մոսկվայում, Բեռլինում, Մադրիդում, Լիսաբոնում, Հռոմում, Լոնդոնում, Ամստերդամում, Զագրեբում, Աթենքում, Բազելում, Փարիզում և Բրյուեսլում, իսկ կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը՝ Ստամբուլում: «Ես քննարկել եմ այդ լավ գաղափարը գերմանական ֆուտբոլային միության նախագահ Վոլֆգանգ Նիրսբախի հետ: Մենք կքննարկենք այդ հարցը ՈւԵՖԱ գործկոմի դեկտեմբերի 6-ի նիստում: Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ նախագիծը կհաստատվի, սակայն դեռ որոշակի ոչինչ չկա»,-Պլատինիի խոսքն է մեջբերում championat.com-ը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |