ԹՈՒՐՔԻԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԲԵԼԳԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ17 մայիսի 2005 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Մեկնաբանելով Բելգիայի խորհրդարանի որոշումը` Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատիժ սահմանելու վերաբերյալ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է. «Ես չեմ կարող հասկանալ, երբ այդ գործին ոչ մի առնչություն չունեցող երկիրը նման որոշում է ընդունում»: «Եթե այդ որոշումը ուժի մեջ մտնի, Թուրքիան համապատասխան բանաձեւեր ընդունելու քայլեր կձեռնարկի այն երկրների նկատմամբ, որոնք անցյալում իրոք ցեղասպանություն են իրականացրել»,- հայտարարել է նա` ելույթ ունենալով Վարշավայում ԵԽ գագաթնաժողովում: Ինչպես նշել է Էրդողանը, «ցեղասպանության մասին որոշումը» բացառապես տեղի քաղաքական գործիչների գործն է: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում հայերը չեն հասնի ոչ մի արդյունքի իրենց լոբբիի օգնությամբ: Նա նշել է նաեւ, որ Եվրախորհուրդը Հայաստանին համարում է «օկուպանտ-երկիր», եւ նա պետք է դուրս բերի իր զորքերը Լեռնային Ղարաբաղից, փոխանակ մյուս պետությունների նկատմամբ անհիմն մեղադրանքներ առաջ քաշելու: Ինչպես նշել է Էրդողանը, Թուրքիան արդեն բացել է իր արխիվները պատմաբանների, իրավաբանների եւ գիտնականների համար եւ ցանկանում է, որպեսզի նույն բանն էլ անի Հայաստանը եւ մյուս երկրները: «Հայաստանը չի ցանկանում երկկողմ հարաբերություններ սահմանել»,- ընդգծել է նա, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |