Արման Մելիքյան. Պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ սպառնալիք է նաև Ադրբեջանի համար21 նոյեմբերի 2012 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Արցախյան հիմնախնդրի առումով տարին յուրահատուկ չէր: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, շատերին հետաքրքրում է պատերազմի վերսկսման հավանականությունը, որը մեծ սպառնալիք է նաև Ադրբեջանի համար: «Առաջիկա հինգ տարիներին Ադրբեջանը կավելացնի նավթից ստացվող գումարների չափը: Դրանից հետո կփորձեն խնդիրը լուծել իրենց շահերին համապատասխան»,- ասաց Արման Մելիքյանը: Նա անդրադարձավ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն և նշեց, որ աշխարհում խորանալու են դեզինտեգրացիոն գործընթացները, որոնք կլինեն գերիշխող առաջիկա տասը տարիների ընթացքում: «Սպասվելիք բախումների կենտրոնում է Հայաստանը: Մենք գտնվում ենք տոտալ անհանգստությունների կենտրոնում: Թուրքիան մասնավոր կայունության մեջ է, սակայն, կարող է ներքաշվել ակտիվ գործընթացներում»,- ավելացրեց քաղաքագետը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |