«Վեցնյակը» մտադիր է նոր բանակցություններ անցկացնել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ![]() 21 նոյեմբերի 2012 - 21:51 AMT PanARMENIAN.Net - Միջազգային միջնորդների «վեցնյակը» մտադիր է հնարավորինս շուտ Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ նոր բանակցություններ անցկացնել: Այս մասին չորեքշաբթի օրը հաղորդել է եվրոպական դիվանագիտության ղեկավարի ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: «Վեցնյակը» նախկինի պես միասնական է իր Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտական լուծում գտնելու ջանքերում, Էշթոնի խոսքը մեջբերում է Ռոսբալթը: Ինչպես նա է պնդում, «վեցնյակի» անդամները պատրաստակամություն են հայտնել Իրանի հետ նոր բանակցություններ անցկացնել, հենց որ դա հնարավոր լինի: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |