Երևանում առաջին անգամ կանցկացվի ամանորյա տոնավաճառ

Երևանում առաջին անգամ կանցկացվի ամանորյա տոնավաճառ

PanARMENIAN.Net - Երևանում առաջին անգամ կանցկացվի ամանորյա տոնավաճառ: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց տոնավաճառի կազմակերպիչ Տիրան Բաղդադյանը: Նրա խոսքով՝ տոնավաճառը կազմակերպել է «Պասկալ և Դիոդատո» սրճարանը և Երևանի քաղաքապետարանը: Տոնավաճառը, նախնական տվյալներով, տեղի կունենա դեկտեմբերի 15-ից- հունվարի 13-ը:

Հյուսիսային պողոտայում, հատուկ պատրաստված տաղավարներում վաճառվելու են Ամանորի և Սուրբ ծննդի հետ կապված պարագաներ, ինչպես նաև մթերք:

«Կարևորը, որ ստեղծվի լավ միջավայր: Ի վերջո, Ամանորը միայն սեղանը և առևտուրը չեն»,-ասաց Բաղդադյանը:

Նշենք, որ տոնավաճառը կուղեկցվի տոնական համերգներով:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---