Իսրայելում ԱՄՆ դեսպան. Գազայի հատվածում Իսրայելը դիմակայում է Իրանին

Իսրայելում ԱՄՆ դեսպան. Գազայի հատվածում Իսրայելը դիմակայում է Իրանին

PanARMENIAN.Net - Գազայի հատվածում գործող ՀԱՄԱՍ շարժման դեմ հակամարտության ժամանակ Իսրայելի իրական հակառակորդը Իրանն էր: Նման կարծիք է արտահայտել ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Միխաել Օրենը` նոյեմբերի 23-ին «Ինթերնեշնըլ գերալդ տրիբյուն» պարբերականում հրապարակված հոդվածում:

Օրենը համեմատել է Գազայում տեղի ունեցող իրադարձությունները 1962թ կարիբյան ճգնաժամի հետ, երբ ԽՍՀՄ-ը փորձում էր Կուբայում բալիստիկ հրթիռներ տեղակայել:

Պարբերականն ընդգծում է, որ արևմտյան հետախուզական ծառայությունների տվյալների համաձայն, Գազայի հատվածին մատակարարվող հրթիռները տրամադրում է Իրանը, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---