ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի տարածքային զարգացման նախարար Վլադիմիր Յակովլեւին, հաղորդում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման բնագավառներում երկու երկրներում իրականացվող բարեփոխումների ընթացքը, ինչպես նաեւ քաղաքաշինական եւ բնակարանային-կոմունալ ոլորտների բարեփոխումներին վերաբերող հարցերը: Կողմերը նշել են, որ նախկին խորհրդային երկրներում առկա նույնատիպ խնդիրների լուծումն ավելի դյուրին կդառնա, եթե այդ գործում համապիտանի մեթոդներ գտնելու ուղղությամբ համատեղ աշխատանք տարվի:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---